Բաժիններ՝

Հայկական բանկերի մեծ մասը նվազեցրել են հարկերը (ցանկ)

ՀՀ 21 առևտրային բանկերը միասին 2016 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ 9 մլրդ 324.9 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Դա 416.8 մլն դրամով կամ 4.3%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ հարկային ծառայության կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկից։

21 առևտրային բանկերից 11-ը այս տարվա հունվար-մարտին ավելի քիչ հարկեր են վճարել, քան 2015-ի նույն ժամանակահատվածում։

Խոշորագույն հարկատու բանկը 2016-ի առաջին եռամսյակի տվյալներով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլն է (998.2 մլն դրամ), որին հաջորդում են Արդշինբանկը (957.4 մլն), ՎՏԲ-Հայաստան բանկը (889.5 մլն) և Ամերիաբանկը (843.5 մլն դրամ):

Կարդացեք նաև

banker-2016

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս