Թուրքիան Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման հույս ունի

Թուրքիան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ հաշվի առնելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը պահանջում է մեր լարված ուշադրությունը: Մենք սպասում ենք ու հուսով ենք, որ այդ խնդիրը կլուծվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակում»,- հայտարարել է Չավուշօղլուն Պեկինում՝ Ասիայում վստահության միջոցների ու համագործակցության խորհրդաժողովի անդամ երկրների արտգործնախարարների հինգերորդ հանդիպման ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930