Բաժիններ՝

Համաշխարհային բանկը ԼՂՀ հակամարտության սրման պատճառով 1.9% աճի կանխատեսումը դեռ չի վերանայի

Համաշխարհային բանկը դեռևս գնահատականներ չունի, թե ղարաբաղաադրբեջանական շփման գծում վերջին իրադարձություններն ինչպես կազդեն ՀՀ տնտեսության վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։

Հիշեցնենք, որ վերջին զեկույցի համաձայն՝ ՀԲ-ն Հայաստանի համար 2016-ին կանխատեսում է 1.9% ՀՆԱ իրական աճ։ Լ. Բեյլին նշեց, որ ինչպես փորձը ցույց է տալիս, զինված հակամարտությունների սրման հետևանքով թուլանում է վստահությունը, ինչը բացասաբար է ազդում օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա։ Այս պահին ՀԲ-ն տվյալ հարցով մոնիթորինգ է իրականացնում, սակայն ըստ Լ.Բեյլիի, դեռ չեն պատրաստվում վերանայել Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։

ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենը նաև տեղեկացրեց, որ ՀԲ-ն Հայաստանում իրականացվող ծրագրային որևէ գործունեություն չի դադարեցնելու։

Ըստ նրա, 2016-ի առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը ավելի մեծ դինամիզմ է դրսևորել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Սակայն քանի որ առաջին եռամսյակը, որպես կանոն, ավելի մեծ չափով է կրում սեզոնայնության ազդեցությունը, դժվար է հստակ ասել, որ նույն տեմպը կշարունակվի նաև հաջորդ եռամսյակներում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս