Տիգրանը սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր ամուսնանալ. Այսօր հրաժեշտ կտան զոհված զինծառայող Տիգրան Պողոսյանին
Տիգրանը սեփական ցանկությամբ էր որոշել պայմանգրային ծառայության անցնել: Բավական աշխույժ ու ժիր տղա էր: Տիգրանի մասին խոսելիս համագյուղացիները նշում են՝ անչափ կենսախինդ ու մարդասեր էր: Դպրոցական տարիներին աչքի է ընկել իր ակտիվությամբ, սակայն երբեք կռիվ չի սիրել: «Ահավոր ակտիվ էր, խելացի էր, բայց «ծույլ», սովորել չէր սիրում, բոլոր երեկոների ու միջոցառումների գլխավոր դերում էր: Չարաճճի տղա էր, բայց իր չարությունների մեջ իմաստ կար՝ «համով չար» էր: Ահավոր ընկերասեր էր: Այն ոլորտը, որով հետաքրքրված չէր, չէր էլ փորձում մտնել: Սիրել էր ընկերների հետ կրկնել. «Վերջին զանգին քոչարին սովորենք, որ հետո Մասիսի գագաթին պարենք»,- «Արմենպրես»-ին հայտնեց Տիգրանի դասղեկ Հերմինե Գալստյանը:
24-ամյա Տիգրանն ամուսնացած չէր, բայց ուներ սիրած աղջիկ ու պատրաստվում էր ամուսնանալ:
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա« մասնավորապես` 60 (26 արկ)« 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետներ« ՌՊԳ-7 (7 արկ)« ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ)« ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց)« TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ« հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի մարտական հենակետերից« հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ): Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):
Արմենուհի Մխոյան
Լուսանկարում Տիգրանը աջ կողմում է