Սիրիայում հոսպիտալ է ռմբակոծվել. կան տասնյակ զոհեր
Սիրիայի Հալեպ քաղաքին հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է նվազագույնը 30 մարդ, վիրավորվել է 62-ը: Հրթիռները դիպել են Ալ-Սուքարի շրջանի Ալ-Կուդս հոսպիտալին, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
«Նվազագույնը 30 մարդ է սպանվել և 62-ն ստացել է վնասվածքներ, երբ ռուսական ռազմական ինքնաթիռը հարվածել է դաշտային հոսպիտալին»,- հայտնել է Հալեպի քաղաքացիական պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Հաջ Իբրահիմը՝ հավելելով, թե զոհերի թվում կան կանայք, երեխաներ և բժշկական անձնակազմի անդամներ:
Նշվում է, որ զոհերի թվում է նաև բժիշկ Վասեմ Մաազը՝ քաղաքում մնացած մի քանի մանկաբույժներից մեկը: Փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել մարդկանց:
Ավիահարվածների առնչությամբ ՄԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են Սիրիայում փխրուն զինադադարի հնարավոր չեղարկման մասին:
«Վերջին 48 ժամում զոհերի թիվը միջինը ավելանում է 1 մարդով՝ յուրաքանչյուր 25 րոպեն մեկ: Ամեն 13 րոպեն մեկ 1 սիրիացի վիրավորվում է»,- հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
https://www.youtube.com/watch?v=kYZp8oiNauw