Մանրամասներ՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում արձանագրված մահվան դեպքի մասին

Երեկ Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել: Բժշկական կենտրոնի տնօրինությունը արձանագրված դեպքի մասին տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

ՀՀ առողջապահության նախարարը  նույն օրը` ապրիլի 28-ին հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի   առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը  նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում:  Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:

Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930