
«Առաջիկայում կհանդիպեմ Լևոն-Տեր Պետրոսյանի հետ». Բակո Սահակյան

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հաստատում է, որ առաջիկայում կհանդիպի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
«Ես կապ եմ ունեցել Հայաստանի առաջին նախագահի հետ, երբ առողջական խնդիրներով ԱՄՆ-ում էր: Հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով, առաջարկել եմ, որ Հայաստան վերադառնալուց հետո լինի իր հայրենիքի արցախյան հատվածում, ինքը սիրով ընդունել է և մոտ ապագայում նման հանդիպում եմ ունենալու նրա հետ»,- ԼՂՀ Հանրային Հեռուստատեսությանը և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Բակո Սահակյանը: