Բաժիններ՝

Այսօր կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

Այսօր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում  կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը կշարունակի և հավանաբար կավարտի Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլը:

Հիշեցնենք, որ Պերմյակովը հրաժարվել է ցուցմունքներ տալ, և դատարանը լսել է նրա  նախաքննական ցուցմունքները:

Դատարանի դահլիճում ընթերցվում են ոչ միայն հարցաքննությունների արձանագրությունները, այլ նաև հրապարակվում տեսաձայնագրությունները:

Արձանագրություններից ու տեսաձայանգրություններից բացի, դատարանն ունի և, հավանաբար, արդեն այս նիստին կհրապարակի նաև փորձաքննության տեսաձայնագրությունը, որտեղ Վալերի Պերմյակովը ցույց է տալիս, թե ինչպես է իրականացրել հանցագործությունը:

Պերմյակովը հարցաքննվել է ընդհանուրը 17 անգամ՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս քննիչների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս