
Վիրավոր զինծառայողներից մեկը մահացել է. Yerkir.am

Երեկ երեկոյան Ստեփանակերտի հոսպիտալում մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրել են հոսպիտալից:
Հայտնել են նաև, որ Սարգիսը վիրավորվել էր ոտքի և որովայնի շրջանում: «Վնասվել էին տղայի բոլոր ներքին օրգանները: Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր այս օրերին, և որքան էլ փորձեցինք փրկել նրա կյանքը, ցավոք, մեզ չհաջողվեց դա»,- ասել են հոսպիտալից:
Սարգիսը Շուշի քաղաքից էր: