Հինգ հավելվածներ, որոնք կօգնեն ազատվել սմարտֆոնից կախվածությունից
Բոլոր նրանց համար, ովքեր չեն կարողանում անգամ մեկ րոպե հրաժարվել սմարտֆոնից, չեն պատկերացնում իրենց կյանքն առանց զանազան հավելվածների և ցանցերի, lifehacker.ru կայքն առաջարկում է 5 հավելվածներ, որոնք օգնում են ազատվել այս կախվածությունից:
Checky
Որպեսզի արագ ազատվեք կախվածությունից, պետք է ճիշտ ախտորոշել այն: Այս հավելվածը կօգնի հասկանալ՝ քանի անգամ եք դուք բացում հեռախոսը: Բացի տվյալ օրվա ցուցանիշից, կարելի է հետևել նաև նախորդ օրերի ցուցանիշներին:
Quality Time
Այս հավելվածը ոչ միայն նշում է, թե որքան ժամանակ եք օգտագործում հեռախոսը, այլև կառանձնացնի յուրաքանչյուր հավելվածին տրամադրվող ժամանակը: Բացի այդ, հավելվածն ունի նաև լռության ժամ. դա այն է, երբ սմարտֆոնը չի անհանգստացնում ձեզ զանազան ծանուցումներով:
Forest
Այս հավելվածը կօգնի հեռու մնալ սմարտֆոնից և կենտրոնանալ աշխատանքի վրա: Այդ թվում՝ այս գործընթացն արվում է խաղի ձևով: Ամեն անգամ, երբ 30 րոպեների ընթացքում դուք կմիացնեք հեռախոսը, խաղային այգում կավելանա մեկ ծառ: Երեկոյան դուք տեսնում եք արդյունքը: Եթե ձեր այգում գեղեցիկ և բարձր ծառեր են աճում, ուրեմն դուք շատ լավ արդյունք ունեք: Եթե ձեր այգու ծառերն ունեն փոքր ճյուղեր, ապա դուք ոչ մի վայրկյան հանգիստ չեք թողնում սմարտֆոնը:
BreakFree
Այս հավելվածը ոչ միայն օգնում է ազատվել սմարտֆոնային «հիվանդությունից», այլև առաջարկում է բուժման եղանակներ: Հավելվածի տեղադրումից հետո այն ինֆորմացիա է հավաքում ձեր անցկացրած ժամանակի մասին: Այնուհետև հավելվածն առաջարկում է արգելափակել ձեր՝ սմարտֆոնից օգտվելու ժամանակը: Արգելափակումներից ըստ անհրաժեշության օգտվելու դեպքում դուք կարող եք ստանալ պարգևատրումներ հավելվածից:
App Detox
Այս հավելվածը խնդրին մոտենում է այլ տեսանկյունից: Եթե մյուս հավելվածները պայքարում են ընդհանուր կախվածության դեմ, ապա այս հավելվածն աշխատում է կոնկրետ ծրագրի հետ:
Եթե դուք հասկանում եք, որ շատ ժամանակ եք անցկացնում Facebook, Twitter կամ այլ ցանցում, ապա App Deto-ը կօգնի լուծել այդ խնդիր: Կարող եք սահմանել ցանցում անցկացնելու կոնկրետ ժամանակ, ինչից հետո ցանցն արգելափակվում է:
Սիրարփի Աղաբաբյան