Բաժիններ՝

Ժելատինը՝ մազերի համար

Վնասված մազերին բնորոշ են ճյուղավորված ծայրերը, խամրածությունը, փխրունությունը: supertastyrecipes կայքն առաջարկում է մի բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել մազերի փայլը, կփափկեցնի և կվերականգնի գույնը:

Ժելատինը պրոլինի և գլիցինի աղբյուր է: Այս երկու ամինաթթուներն ամրացնում են մազերը, կանխարգելում են փխրունությունն ու խթանում են մազերի աճը:

Բաղադրություն

  • 1 ձու
  • 1 ճ/գ ժելատին
  • Կես բաժակ կաթ
  • 2 ճ/գ խնձորի քացախ
  • 2 ճ/գ ձիթապտղի յուղ
  • 2 ճ/գ սովորական կոնդիցիոներ (եթե մազերը չոր են)

Ժելատինը խառնեք տաք կաթով: Ապա ավելացրեք մյուս բաղադրիչներն ու կրկին լավ խառնեք: Խառնուրդը քսեք մազերին և լոգանքի գլխարկ դրեք: Թողեք դիմակը մնա 30-40 րոպե, ապա սովորական շամպունով լվացեք մազերը: Պրոցեդուրան կրկնեք շաբաթը 2 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս