Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կրկնապատկվել է
2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 67.7 մլն դոլար, ինչը 2.2 անգամ գերազանցում է 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Միևնույն ժամանակ հակառակ ուղղությամբ՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը նվազել է 26.7%-ով և կազմել 178.9 մլն դոլար։
ՀՀ-ՌԴ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը, այսպիսով, կազմել է 246.6 մլն դոլարը, ինչը 10.4%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Տարվա առաջին եռամսյակում ՀՀ ընդհանուր առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.8%-ով և կազմել 997 մլն դոլար։ Այդ թվում՝ արտահանումն աճել է 26.3%-ով (հասնելով 375,9 մլն դոլարի), իսկ ներմուծումը նվազել 15.9%-ով (ծավալը՝ 621.2 մլն դոլար)։