Բաժիններ՝

«ԴԱԻՇ-ի ֆենոմենը երկար տարիների խնդիր է». ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավար

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի չեզոքացումը արդյունավետ քայլ կլիներ խմբավորման ոչնչացման համար, սակայն խոստովանել է, որ ԴԱԻՇ-ի գոյությունը ԿՀՎ-ի համար խնդիր է:

«Եթե մեզ հաջողվեր չեզոքացնել Ալ-Բաղդադիին, կարծում եմ, որ դա մեծ հարված կլիներ այդ կազմակերպության համար»,- ասել է Բրեննանը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Նա կարևոր է, ու մենք կոչնչացնենք ԴԱԻՇ-ը, դրանում կասկած չունեմ: Մենք պետք է չեզոքացնենք կազմակերպության ղեկավարներին, որոնք ոգեշնչում են իրականացնել այդ սարսափելի հարձակումները»,- ասել է նա:

Միաժամանակ, Բրեննանը ծայրահեղական խմբավորումը բնորոշել է որպես սկզբունքորեն նոր ֆենոմեն, որը դեռ երկար տարիներ ԿՀՎ-ի համար խնդիր է լինելու:

«Այդ նոր երևույթը մարտահրավեր է լինելու մեզ համար դեռ երկար տարիներ»,-Բրեննանի խոսքերը մեջբերում է Reuters-ը: «Դա կազմակերպություն չէ, այլ երևույթ: Մենք այն տեսնում ենք ոչ միայն Սիրիայում և Իրաքում, այլև Լիբանանում, Նիգերիայում և մյուս երկրներում»,- հայտարարել է ԿՀՎ ղեկավարը:

«Նրանք ստեղծել են այսպես կոչված խալիֆաթ: Նրանք ամրապնդվել են այդ տարածքներում: Նրանց հաջողվել է ներգրավել որոշ քանակությամբ մարդկանց Սիրիայից ու Իրաքից: Մի քանի տասնյակ հազար մարդիկ են այնտեղ եկել, որպեսզի միանան այսպես կոչված խալիֆայությանը: Ես կարծում եմ, որ ցավոք, նրանց հաջողվել է հարուցել ռեզոնանս, որը ներգործել է մոլորյալ մարդկանց սրտերի, հոգիների ու մտքերի վրա»,- հայտարարել է ԿՀՎ ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս