Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայտարարել են Հալեպում կրակի հնարավոր դադարեցման մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ մեկնել է Ժնև, որտեղ փորձելու է ամրապնդել Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը գործում է երկրի ողջ տարածքում, հայտնում է BBC-ն:

Մինչ այդ, Ռուսաստանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը կիրակի հայտարարել է, որ Սիրիայում բանակցություններ են ընթանում Հալեպ քաղաքի շրջանում կրակի հնարավոր դադարեցման մասին:

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կոորդինացիոն ռուսական կենտրոնի պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն հայտնել է, որ Սիրիայում ներկայում ընթանում են ակտիվ բանակցություններ: «Ներկայում ընթանում է Հալեպ նահանգում լռության ռեժիմի հաստատման բանակցային աշխատանք»,- հայտարարել է Կուրալենկոն: Նա չի բացատրել, թե ով է վարում այդ բանակցությունները:

siria

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Հալեպի շրջանում կրակի դադարեցումը տվյալ պահին առաջնային է սիրիական հակամարտության կարգավորման համար:
ԱՄՆ պետքարտուղարը, որի Ժնև այցի հիմնական պատճառը Սիրիայի հարցով բանակցություններրի վերսկսումն է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ, հայտարարել է Սիրիայի ողջ տարածքում կրակի դադարեցման անհրաժեշտության մասին:

Քերին հայտարարել է, որ հույս ունի առաջընթաց գրանցել Ժնևի բանակցություններում, և որ Բաշար Ասադի ռեժիմը այդ հարցում կհետևի Ռուսաստանի հորդորին:
«Հույս կա, որ մենք կկարողանանք որոշակի առաջընթաց գրանցել»,- Քերիի խոսքերը մեջբերում է Reuters-ը:

siria.jpg2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս