Բաժիններ՝

Որքան է նվազագույն սպառողական զամբյուղի գինը

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2016թ. I եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է 55075.3 դրամ (ամսական կտրվածքով)։ Այս ցուցանիշը, որը ներկայացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվարկված ՀՀ ԱՎԾ կողմից՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի։ Նույն մեթոդաբանության համաձայն՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 31160 դրամ։

ԱՎԾ-ն ներկայացնում է նաև պարենային և սպառողական զամբյուղների արժեքները՝ ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության ((հաշվարկված` ՀԲ մեթոդաբանությամբ` 2009թ.-ին ՀՀ ԱՎԾ կողմից 7 872 տնային տնտեսություններում իրականացված տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա փաստացի ձևավորված սպառողական զամբյուղի)։ Ըստ այդմ, պարենային զամբյուղի արժեքը 1 մեծահասակի հաշվով 29471դրամ է, սպառողական զամբյուղի արժեքը՝ 52163.7 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս