Բնական ճանապարհով լավացրեք իմունիտետը

Ognov կայքը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որն օգնում է լավացնել իմունիտետն ու պայքարել վիրուսների դեմ: Խնձորի գինին ունի հակամիկրոբային հատկանիշներ, ինչպես նաև՝ մաքրում է ավիշները, ինչը չափազանց կարևոր է առողջ իմունիտետ ունենալու համար:

Բաղադրություն

  • 1 սոխ
  • 1 միջին չափի կծվիչի արմատ (хрен деревенский, ծովաբողկ)
  • 10 պճեղ սխտոր
  • 1 կիտրոն
  • 1 թ/գ աղացած կոճապղպեղ
  • 1 թ/գ քրքում
  • 1/4 թ/գ կայենյան պղպեղ
  • 150 մլ ջրիկ մեղր
  • 500 մլ խնձորի քացախ

Պատրաստման եղանակը

Մաքրեք և մանրացրեք սխտորը: Դրեք մի կողմ, որպեսզի դրա մեջ առկա ալլինը վերածվի ալիցինի, որն էլ հենց սպանում է վիրուսները:

Կարդացեք նաև

Սոխը մանր կտրատեք, կծվիչը քերեք քերիչով:

Կիտրոնը քամեք, քերեք նաև կեղևը:

Սոխը, սխտորը, կծվիչը, կիտրոնի կեղևը, հյութն ու մյուս համեմունքները լցրեք շշի մեջ, վրան ավելացրեք քացախը, շշի բերանը ծածկեք թղթով և կափարիչով: Դրեք սառնարանը, թող մնա 1 ամիս:

Մեկ ամիս անց ըմպելիքը քամեք, ավելացրեք մեղրը:

Խմելուց առաջ խառնուրդը խառնեք, 1 ճ/գ խառնուրդը լուծեք 400 մլ ջրում և խմեք:

Հիշեցում. քանի որ այս ըմպելիքի համը շատ սուր է, ստամոքսաղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում զգույշ լինել այս բաղադրատոմսն օգտագործելիս: Խորհրդակցեք բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս