Բաժիններ՝

Հալեպում կրկին իրավիճակը լարված է. հրթիռակոծության հետևանքով հայեր են վիրավորել

Նախօրեին Հալեպի մի շարք շրջաններ տևական ժամանակ զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել են: Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձնասար» շաբաթաթերթը, մայիսի 1-ի երեկոյան 23:00-ի դրությամբ` 43 մարդ վիրավորում է ստացել, 6-ը զոհվել են: Վիրավորների թվում կա երկո ւ հայ կին` մայր և դուստր, նրանց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: «Գանձասար»-ի աղբյուրների համաձայն` ավելի քան 15 հրթիռ է արձակվել Սուլեյմանիե շրջանի ուղղությամբ, որտեղից Շտապ օգնության աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Խելտիե, Ազիզիե, Սեյիտ Ալի, Ճապրիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուաի, Թըպ ալ Արապի շրջանները, հանրային այգու շրջակայքն ու Նեյել պողոտան:

Թերթի հաղորդմամբ` հրադադարի ռեժիմը խախտած ահաբեկիչները թիրախավորել են խաղաղ բնակչությանը:

Մայիսի 1-ի առավոտյան տեղի է ունեցել օրեր առաջ Հալեպում հրթիռակոծման հետևանքով ծանր վիրավորում ստացած և ապրիլի 30-ին մահացած Անի Ավագյանի հուղարկավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս