
Եղանակը կտաքանա 2-4 աստիճանով

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում մայիսի 2-ին, իսկ մայիսի 3-6-ն առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին կլին հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 3-ի ցե րեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը կդիտվի մայիսի 5-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում և կկազմի +24…+26 աստիճան։
Երևանում մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մայիսի 3-6-ն առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում մինչև 15-17մ/վ: Առավելագույն ցերեկային ջերմաստիճանը նույնպես կդիտվի մայիսի 5-ին և կկազմի +24…+26 աստիճան։