
Թուրքիայի հարավ-արևելքում՝ ժանդարմերիայի շենքի մոտ, պայթյուն է որոտացել

1 թուրք զինծառայող է սպանվել և 23 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Դիջլե քաղաքում՝ ժանդարմերիայի շենքի մոտ, հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է, որ հարձակումը կազմակերպել էր «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցությունը:
Նշվում է, որ մայիսի 1-ին՝ ժ. 21.40-ին կազմակերպության անդամները պայթեցրել են ականապատ ավտոմեքենա: