Բրնձի ջուրը՝ տարիքային պեպենների դեմ
Տարիքային պեպենների հետ բախվում են շատերը: Դրանք ի հայտ են գալիս հիմնականում արևի տակ երկար մնալու արդյունքում: Գոյություն ունեն բազմաթիվ բժշկական քսուքներ, որոնք արդյունավետ լուծում են առաջարկում այս խնդրին, սակայն սրանք այդքան էլ արդյունավետ չեն: Բացի այդ, սրանք կարող են մի քանի կողմնակի ազդեցություն ունենալ՝ ակնե, մաշկի չորություն և այլն: Այդ իսկ պատճառով, չափազանց կարևոր է բնական միջոցներին անցնելը:
Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարիքային պեպեններից շատ հեշտորեն կարելի է ազատվել բրնձի միջոցով:
Բոլորս էլ գիտենք, որ չինացիների սննդակարգում առկա ամենատարածված մթերքը բրինձն է: Սակայն քչերը գիտեն, որ բրինձը նաև արդյունավետ է, երբ խոսք է գնում մաշկի խնամքի մասին:
Fhfn կայքը ներկայացնում է մի մեթոդ, որը կօգնի ազատվել այս տհաճ խնդրից՝ բրնձի ջրի միջոցով:
Բաղադրութուն
- 200 մլ ջուր
- 100 գ բրինձ
Տարայի մեջ լցրեք ջուրը, ապա բրինձը թրջեք մեջը, թողեք մնա 10 րոպե: Ապա քամեք և դեմքը լվացեք բրնձի ջրով:
Լավագույն արդյունքի հասնելու համար, գործողությունը կատարեք օրական երկու անգամ:
Ահա թե ինչու է չինացիների մաշկը հարթ, մաքուր և երիտասարդ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը