56-ամյա կնոջը մերժել են սահման գնալ. «Հայկական Ժամանակ»
Երբ հայրենիքը հերթական անգամ վտանգի ենթարկվեց անգամ վտանգի ենթարկվեց, սահմանին եսաայոդ զինվորի կողքին կանգնելու շտապեցին բազմաթիվ կամավորականներ։ Զինվորական ծառայության մեկնելու որոշ աղջիկների վճռականության մասին նույնպես հայտնի դարձավ։ Եվ ահա պարզվում է՝ բավական հասակով կանայք եւս այդպիսի ուղիներ են որոնում։ Երեկ տեղեկացանք, որ 56-ամյա մի կին՝ Ռուզաննա Հովհաննիսյանը, դիմել է «Ողջ մնալու արվեստը» ակումբ, որը, հիշեցնենք, ապրիլի աոաջին օրերին, երբ երկիրը հայտնվեց պատերազմական վիճակում, հայտարարել էր ռազմական պատրաստության արագացված եւ անվճար դասընթացներ կազմակերպելու մասին։ Կնոջը, սակայն, մերժել են տարիքի պատճառով։
Երեկ մեզ հաջողվեց գտնել տիկին Ռուզաննային, բայց ահա փոքրիկ հարցազրույց ստանալը բավական դժվար էր, իսկ լուսանկար՝ ընդհանրապես անհնար։ Նա համարում է, թե ինչ մի մեծ բան է իր արածը, որ հիմա էլ բարձրաձայնի այդ մասին եւ նշում, որ Ղարաբաղ ցանկացել է գնալ միմիայն իր համար՝ իր խղճի ու աստծո առաջ պարզ ճակատով կանգնելու։ «Ախր այնպիսի հարց եք տալիս։ Բա ինչպես պիտի լիներ։ Ուրիշ կերպ չէր կարող լինել»,– ասաց նա՝ այնուամենայնիվ պատասխանելով մի քանի հարցի եւ խոսելով այն մասին, թե ինչպես հանգեց սահման մեկնելու որոշմանը։ Նա պատրաստ է եղել թե կռվել, եւ թե օգտակար լինել ինչով կարող է։
«Ես կարծում եմ՝ ապրած տարիները, անցած ուղին, թերեւս նաեւ տարիքը իրար հետ գումարած՝ հաստատ ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգտակար կլինեի թե հուսադրելու, թե ոգեւորելու համար։ Ասելու բան հաստատ կունենայի։ Ոչ շատ։ Փոքր օրինակով։ Հիշելով անցյալը մեր։ Կարծում եմ մենք պիտի արժանի լինենք մեր նախնիներին։ Դա հաստատ այդպես է։ Արյունը հենց այնպես չի լինում»,– ասաց Ռուզաննա Հովհաննիսյանը։ Բացելով փակագծերը՝ նա մանրամասնեց, որ օրինակ զինվորներին ներկայացնելու էր Վրեժ Իսրայելյանի պատմվածքներից մեկը, որի վերնագիրն այդ պահին չէր հիշում.
«Ասացին՝ հիսունն անց տարիք ունեցողներին չենք ընդանում, որովհետեւ առայժմ այդպես է որոշումը»։ Հավելեց, որ դիմել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատող իր երկու ծանոթներին։ «Դիմել եմ՝ ինչո՛վ կարող եմ օգտակար լինել, թեկուզ իմ մասնագիտական առումով, բայց ասացին՝ առայժմ համբերեք, որ պետք լինի, կասենք»,- նշեց տիկին Ռուզաննան։
Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, որի ղեկավարությամբ էլ կազմակերպվում են վերոնշյալ դասընթացները, մեր զրույցում փոխանցեց, որ բավական մեծ է իրեն դիմող հիսունն անց կանանց ու տղամարդկանց թիվը։
«Բայց ընդունվում են միայն մինչեւ 50 տարեկանները, որովհետեւ մարտական առաջադրանք կատարելիս ես չպիտի մտածեմ այս մարդու սիրտը ոնց է, մյուսի խոցը պայթեց, թե չէ։ Փորձում եմ մարտունակ դառնալու հնարավորինս մեծ շանս ունեցող մարդկանց հավաքագրել»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղ մեկնելու ցանկություն հայտնող այդ կանայք երեւի մտածում են՝ անպայման չէ զենք բռնել, եւ կարող են ասենք խոհանոցում աշխատել կամ որեւէ պիտանի գործով աջակից լինել զինվորին, նա պատասխանեց. «Եթե հանկարծ թուրքի հետախուզական կամ հարվածային խումբ եկավ, հասավ խոհանոց, չպիտի՞ ի վիճակի լինի գոնե ինքն իրեն այդ պահին պաշտպանել։ Կարճ ասած, այդ հարցը ես միշտ փակում եմ՝ հիսունից ավելի տարիք ունես, կներես, գնա զինկոմիսարիատ դիմիր, վատառողջ ես, կներես գնա զինկոմիսարիատ դիմիր, զինկոմիսարիատը համարյա ամեն մարդու էլ տանում է։
Մարդիկ կան անօդաչու սարքեր են առաջարկում հայկական բանակի համար, մարդիկ կան առաջարկում են սուզանավ սարքել։ Այդ բոլորը պիտանի բաներ են, բայց ոչ իմ դեպքում։ Դրանք իմ ֆունկցիաները չեն։ Դրանք կարող է երկրին պետք լինեն, անգամ սուզանավը՝ Կասպից ծովում, կամ 60 տարեկան ազատամարտիկը։ Ես դեմ չեմ, թող պետությունը օգտագործի նրանց հնարավորությունները։ Այն մադկանց, ովքեր չեն համապատասխանում իմ ոչ խիստ պայմաններին, ես չեմ ընդունում։ Հավատացեք խիստ չէ տարիքը՝ 18-50, 30 հատ «ժիմ» գետնին եւ վազք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: