Բաժիններ՝

Պերմյակովի գործով դատակոչված վկաները հրաժարվել են ներկայանալ դատարան

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական քննությունը: Նիստի ընթացքում ներկայացվեցին փորձարարության արդյունքները: Ընթերցվեց փորձարարության արձագրությունը, որում մանրամասն նկարագրվում են Ավե տիսյանների տանը Պերմյակովի իրականացրած գործողությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` փորձարարությունը, որն իրականացվել է ռուսական կողմի դատավարության ընթացքում, պատրաստել է Ավետիսյանների տան նույնությամբ մակետ- տնակ, որտեղ Պերմյակովը նեկայացրել ու մեկնաբանել է ինքնաձիգի գործածության իր գործողությունների մանրամասները և Ավետիսյանների տան նկարագիրը: Դատարանում հրապարակվեցին նաև փորձարարության լուսանկսրները:

Դատավոր Հարություն Մովսիսյանը տեղեկացրեց, որ ի պատասխան Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան դատակոչվելու մասին գրության, գործով վկաներ` Ժդանովը, Կուզնեցովը, Վոլկովը և Ժիլտովը, դիմումներ էին ուղարկել, որոնցում նշված էին, որ իրենք ընտանեկան հարցերի կամ հնարավորության բացակայության պատճառով, հրաժարվում են ներկայանալ Գյումրի` համաձայնելով հրապրակել իրենց նախաքննական ցուցմունքները: Նրանք Պերմյակովի ծառայակիցներն են: Դատարանի որոշմամբ հրապարկվեցին նրանց նախաքննակա ցուցմունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս