Բաժիններ՝

Փոքրիկը, Հրաչի ցանկությամբ, կկրի տատի անունը

Ախուրյանի «Մոր ու մանկան հիվանդանոց»-ում մայիսի 6-ին առավոտյան 6:00-ին լույս աշխարհ է եկել Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի եւ Անուշ Օհանյանի դուստրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բուժքույր Սուսաննա Բաղդասարյանը, ծննդաբերությունը նորմալ է ընթացել« խնդիրներ չեն եղել: Փոքրիկի քաշը 2 կգ 900 գրամ է:

«Փոքրիկն ու մայրն իրենց լավ են զգում, բայց ինչպես պահանջվում է երեք օր կմնան ծննդատանը հսկողության տակ՝ հետծննդյան բարդություններից խուսափելու ու պահանջվող բոլոր պատվաստումները ստանալու համար»,-նշեց Սուսաննա Բաղդասարյանը:

Փոքրիկը, Հրաչի ցանկությամբ, կկրի տատի անունը՝ Անահիտ:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031