![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպայի լիգայի եզրափակչում կհանդիպեն «Լիվերպուլը» և «Սևիլիան»
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/maxresdefault-2.jpg)
Որոշվեցին 2015-16 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչի մասնակիցները: Եզրափակչում տիտղոսի համար կպայքարեն «Լիվերպուլը» և «Սևիլիան»:
Կիսաեզրափակչում «Լիվերպուլը» հաղթող դուրս եկավ «Վիլյառեալի» հետ հակամարտությունում» (0:1` առաջին խաղ, 3:0` երկրորդ խաղ), իսկ «Սևիլիան» հաղթեց «Շախտյորին) (2:2, 3:1):
Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 18-ին, «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում (Բազել, Շվեյցարիա):
«Սևիլիան» կարող է հաղթել Եվրոպայի լիգան 3-րդ անգամ անընդմեջ: «Լիվերպուլը» կխաղա Եվրոպայի լիգայի եզրափակչում առաջին անգամ. ավելի վաղ թիմը 3 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթը (վերջին անգամ՝ 2001թ.):
Պատրաստեց Անի Գաբուզյանը