Բաժիններ՝

Կոռուպցիայի պալատները. Daily Mail-ի ուշագրավ բացահայտումները՝ Բրիտանիայում բռնապետերի, նաև Ալիև ընտանիքի ձեռք բերած անշարժ գույքի մասին

Բրիտանական Daily Mail պարբերականն ընդարձակ հոդված է հրապարակել, որտեղ մանրամասներ է ներկայացրել բռնապետերի՝ կոռուպցիոն եղանակով, պետության սեփականության յուրացումների միջոցով Մեծ Բրիտանիայում ձեռք բերած թանկարժեք սեփականությունների, անշարժ գույքի մասին:

Հոդվածագրի խոսքով՝ շքեղ առանձնատները դարձել են կոռուպցիոն եղանակով ձեռք բերված հարստությունների խորհրդանիշեր: «Դրանք Միացյալ Թագավորությունում անշարժ գույքի ամենաշքեղ օրինակներն են, որոնք ձեռք են բերվել օտարերկրացի բռնապետերի ու հնարամիտ դիլերների կողմից: Սա ծաղրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հակակոռուպցիոն արշավը»,- գրում է թերթը:

1

Պարբերականը նշում է, որ նման շքեղ գնումների պատճառով Լոնդոնում անշարժ գույքի գինն այնքան է բարձրացել, որ սովորական մարդիկ գրեթե զրկվել են Լոնդոնում տուն գնելու հնարավորությունից:

Կարդացեք նաև

Daily Mail-ը հերթով ներկայացնում է այն շքեղ անշարժ գույքը, որ գնել են Ադրբեջանի, Գաբոնի, Ղրղըզստանի, Լիբիայի, Պակիստանի, Կամերունի ղեկավարներն ու նրանց ընտանիքի անդամները: Ցուցակում գլխավոր հորիզոնականում հայտնվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը՝ Լեյլան:

2

Անշարժ գույքը պատկանում է Վիրջինյան կղզիներում գրանցված մի ընկերության, որի սեփականատերը Գաբոնի նախագահ Ալի Բոնգո Օնդիմբան է:

Լոնդոնի սրտում՝ պարկ Լեյնում գտնվող շենքի 4-րդ և 5-րդ հարկերում գտնվող պենտհաուսը պատկանում է Ալիևի դստերը՝ Լեյլային: Նշվում է, որ Ալիևը միլիարդավոր դոլարներ է ստանում նավթի արդյունահանումից: Շենքերն ու բնակարանները գրանցված են օֆշորային և բրիտանական ընկերությունների անուններով, որոնցից մեկի տնօրենը Լեյլան է: Նշվում է, որ Լեյլան մտերիմ է արքայազն Էնդրյուի և լորդ Մենդելսոնի հետ:

Պարբերականը գրում է, որ Քենսինգթոնում 10 անշարժ գույքից մեկը, Վեսթմինսթերի սեփականությունների 7 տոկոսը ու Լոնդոնի անշարժ գույքի 5 տոկոսը պատկանում են ընկերությունների, որոնք գրանցված են՝ որպես «գաղտնի» ընկերություններ:

Լոնդոնում անշարժ գույքի սեփականատեր է նաև Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի փոքր որդին՝ Մաքսիմը:

Մաքսիմ Բակիևը (ձախից), Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ Զարդարին (աջից), ով նույնպես հայտնի է՝ որպես անշարժ գույքի սեփականատեր:

The White House, The Bishops Avenue N2. Owned vis nominee company Belside Properties Ltd by Nigerian Aliyu Audu, the son of Abukar Audu 4-5-2016 pic by Ian McIlgorm

33EFFC6200000578-3578842-image-m-103_1462652199558

22-08-09. PIC SHOWS SEIF AL-ISLAM GADDAFI'S HOUSE AT 7,WINNINGTON CLOSE,LONDON N2

33EFFC4E00000578-3578842-image-a-55_1462651417523

Սուրրեյի Ռոքվուդ պարկի 10 տոկոսի սեփականատերն օֆշորային ընկերություն է, որի սեփականատերը Պակիստանի նախկին նախագահն է:

Այս շաբաթ Լոնդոնի Լանկաստեր պալատում Դևիդ Քեմերոնի նախաձեռնությամբ գումարվելու է հակակոռուպցիոն համաժողով, որտեղ հայտարարվելու է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը People in Need կազմակերպության օժանդակությամբ հրապարակել էր քարտեզ, որտեղ երևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի՝ Ադրբեջանից գողացած փողերով ձեռք բերված շքեղ անշարժ գույքը:

Քարտեզից պարզ է դառնում, որ Ալիևի ընտանիքը մեծաքանակ անշարժ գույք ունի Դուբայում, Թբիլիսիում, Ստամբուլում, Մոսկվայում, Կառլովի-Վարիում, Պրահայում, Լոնդոնում:

Տեղեկություններ կան նաև Պանամայի և Բրիտանիայի Վիրջինյան կղզիներում գտնվող՝ Ալիևների օֆշորային ընկերությունների մասին:

Ապրիլի 5-ին բրիտանական հեղինակավոր The Guardian թերթում հրապարակվեց London law firm helped Azerbaijan’s first family set up secret offshore firm հոդվածը, որտեղ նշված է, որ Ալիևների ընտանիքը Բրիտանական Վիրջինյան կղզիներում օֆշորային գաղտնի ընկերությունների միջոցով գնել է միլիոնավոր ֆունտ ստեռլինգ արժողությամբ անշարժ գույք:

Մասնավորապես, նշվել է, որ 17 միլիոն ֆունտ ստեռլինգով Լոնդոնում Լեյլա ու Արզու Ալիևաներն առանձնատուն են գնել: Անօրինական օպերացիաներն ու դրամական փոխանցումներն իրականացվել են Ata Holding-ի միջոցով, որը պատկանում է Ադրբեջանի հարկերի նախարար Ֆազիլ Մամեդովին: Բրիտանական թերթի տեղեկություներով՝ Մամեդովը վերահսկում է մինչև 600 միլիոն դոլար դրամական միջոցներ և իրականում Ալիևների բանկիրն է: Այդ մասին հայտնի է դարձել պանամական Mossack Fonsecaya իրավաբանական ընկերության տվյալների արտահոսքից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս