Փարիզի օդանավակայանում ինքնաթիռներ են միմյանց բախվել
Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում միմյանց է բախվել ֆրանսիական Air France ավիաընկերության երկու ինքնաթիռ, հայտնում է Airlive պորտալը:
Դաքարից ժամանած Boeing 777-300ER-ը բախվել է Թունիս թռիչք իրականացնել պատրաստվող ինքնաթիռին:
Լուսանկարներում, որոնք հրապարակել է պորտալը, կարելի է լուրջ վնասվածք նկատել Airbus-ի պոչի հատվածում:
Չվացուցակի համաձայն՝ ինքնաթիռտ պետք է Փարիզից թռիչք իրականացներ ժ. 07.15-ին, սակայն ներկայում չվերթի ճակատագիրը դեռ անհայտ է:
Հայտնի չէ՝ արդյո՞ք տուժածներ կան դեպքի հետևանքով, թե՞ ոչ: