«Այսպես թե այնպես, պաշտոնապես արգելված է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան». Լևոն Մարտիրոսյան

ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին պատասխանելով 168.am-ի հարցին՝ թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման վերաբերյալ ի՞նչ կարծիք ունի, ի՞նչ ազդեցություն կունենա դա, ասաց, որ հարցը ողջախոհ մոտեցում է պահանջում. «Եթե մի բան արգելում ենք, դրա հետևանքները պետք է հասկանանք՝ մեզ պետք է, պետք չէ: Մոտեցում է, բայց չեմ կարծում, որ արդյունավետ մոտեցում է, որովհետև, այնուամենայնիվ, մենք պաշտոնապես Թուրքիայի հետ առևտուր չունենք: Այսինքն՝ այսպես թե այնպես, պաշտոնապես արգելված է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Երրորդ երկրների միջոցով է գալիս, բայց փաստը մնում է փաստ, որ վերջին 25 տարիներին առատ մատակարարում է եղել թուրքական ապրանքների: Մենք պետք է ձգտենք մեր ապրանքներն արտադրել, արտահանել, շուկաներ գրավել, ոչ թե լուծումներ գտնենք, որոնք գոնե առևտրի հետ կապ չունեն, դա քաղաքականություն է, ամեն դեպքում»:

Պատգամավորը երգիչ Արմենչիկի՝ զորամասերից մեկում զինվորներին «օգնություն» բաժանելու վերաբերյալ հարցին էլ պատասխանելով՝ նշեց, որ Արմենչիկի այդ գործողությունն իրեն դուր չի եկել. «Տգեղ էր և անհասկանալի՝ ի՞նչ ենք ուզում դրանով ասել: Բայց, համենայնդեպս, չենք էլ կարող արգելել մարդկանց»:

Տեսանյութեր

Լրահոս