Բաժիններ՝

Կուենկան ցանկանում է իր գոլով զրկել Բարսելոնային չեմպիոնությունից

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իսաակ Կուենկան, ով ներկայումս հանդես է գալիս «Գրանադայում», խոսել է այն մասին, որ անպայման ուզում է Լա լիգայի վերջին տուրում գրավել նախկին թիմի դարպասը և զրկել նրանց չեմպիոնությունից:

«Ես այդպես էլ չկարողացա հարմարվել «Բարսելոնայում»: Ես վնասվածքներ էի ստանում այն ակումբում, որտեղ չգիտեն, թե ինչ է համբերությունը: Հիանալի կլիներ գրավել «Բարսայի» դարպասը հանդիպման վերջին րոպեներին: Գուցե ընկերներս մեղադրեն ինձ, բայց դա իմ նպատակն է»,- ասել է Կուենկան:

Հաջորդ տուրում միայն հաղթանակը կարող է կատալոնացիներին դարձնել չեմպիոն: Քանի որ նրանք Արքայական ակումբի նկատմամբ ունեն մեկ միավորի առավելություն:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս