Բեռլինում սկսվել է «նորմանդյան քառյակի» արտգործնախարարների հանդիպումը
Բեռլինում մեկնարկել է «Նորմանդյան քառյակի» արտգործնախարարների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Կողմերը մտադիր են քննարկել Մինսկի համաձայնագրի իրականացումը, կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը, տեղական ընտրությունների անցկացումը, համաներման, սահմանադրական բարեփոխումների ու պատանդների փոխանակման հարցը: Մինչ այդ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպում է անցկացրել իր գերմանացի գործընկերոջ հետ:
«Նորմանդյան քառյակի» հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը արձանագրել էր, որ «մինսկյան պայմանավորվածությունների իրականացումը վատ վիճակում է»:
Նրա խոսքով՝ նորմանդյան գործընթացը «դեռ գլխավոր բազան է Ուկրաինայում կարգավորման որոնումների համար», ուստի այդ պատճառով էլ դրա աշխատանքը չափազանց կարևոր է:
Նախորդ հանդիպումն այդ ձևաչափով կայացել է մարտի 3-ին Փարիզում: 2016թ. այդ բանակցությունները կդառնան թվով արդեն երրորդը: