ԿԲ-ը նախնական հաստատել է «ԲՏԱ» բանկը «Հայէկոնոմբանկին» միացնելու պայմանագիրը
06.05.2016 թվականին ՀՀ Կենտրոնական Բանկը նախնական հաստատել է «ԲՏԱ (Հայաստան) Բանկը» «ՀԱՅԷԿՈՆՄՈԲԱՆԿ» ԲԲԸ -ին միացնելու պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում է «ՀԱՅԷԿՈՆՄՈԲԱՆԿ»-ի լրատվական ծառայությունը։։
Հիշեցնենք, որ 2015թ-ի դեկտեմբերին Ալմաթի քաղաքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի և Ղազախստանի ԲՏԱ ԲԱՆԿ-ի ղեկավարների միջև ստորագրվել է երկու բանկերի միացման հուշագիր` ԲՏԱ ԲԱՆԿ/Հայաստան/-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ին միացնելու նպատակով:
Ինչպես նաև ս.թ. մարտի 18-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովների կողմից կայացրած որոշումների համաձայն` «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերությունը միանալու է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությանը, ինչի արդյունքում «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության գոյությունը` որպես առանձին իրավաբանական անձ, դադարելու է, և «ԲՏԱ Բանկ» ՓԲ ընկերության բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցնելու են պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերությանը:
Միացման գործարքը թույլ կտա էլ ավելի ամրապնդել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության դիրքը ՀՀ բանկային համակարգում, մեկ քայլ առաջ կատարել վարկավորման և ներդրումային ոլորտում` բանկին ընձեռելով մրցակցային նոր առավելություններ: Միացման արդյունքում կընդլայնվի բանկի մասնաճյուղային ցանցը և հաճախորդների բազան, ինչպես նաև հաճախորդներին մատուցվող ծառայությունների ցանկը:
Միացման արդյունքում «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲ ընկերության նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 27 մլրդ ՀՀ դրամ: