Բաժիններ՝

Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ»-ից հեռացնել ցանկացողները վախենում են նրա հաղթանակից. Տիգրան Բալայան

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու համար «Եվրատեսիլ-2016»-ում հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանին հեռացնել ցանկացողները պարզապես վախենում են նրա հաղթանակից: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը:

«Բոլոր նրանք, ովքեր կոչ են անում հեռացնել Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ» երգի մրցույթից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի համար, կամ վախենում են նրա հաղթանակից, կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սատարողներն
են»,- գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս