Էրդողանը սպառնում է փախստականներին վերադարձնել ԵՄ
Թուրքիան սպառնացել է Եվրամիությանը վերադարձնել բոլոր փախստականներին Եվրոպա, եթե Բրյուսելը առանց վիզային ռեժիմ չսահմանի Թուրքիայի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Բուրհան Կուզուն, հայտնում է Handelsblatt-ը:
«Եթե ԵՄ-ն ոչ ճիշտ որոշում կայացնի, ապա մենք փախստականներին կուղարկենք հետ՝ Եվրոպա»,- հայտարարել է Կուզուն:
Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Բրյուսելը կասեցրել է աշխատանքը Թուրքիայի քաղաքացիների համար վիզաները չեղյալ հայտարարելու մասին համաձայնագրի վրա:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի մամուլի քարտուղար Արմին Մաշմերը հաստատել է, որ Եվրոպական խորհրդարանը չի սկսի Թուրքիայի համար առանց վիզային ռեժիմը «մինչև Անկարան լիարժեքորեն չկատարի բոլոր պահանջները»:
Վիզայների չեղյալ հայտարարումը փախստականների մասին համաձայնագրի մի մասին է, որը կնքվել էր Անկարայի և Բրյուսելի միջև մարտին: Թուրքիան պետք է իրականացնի Եվրամիության 72 պահանջները:
Վիզաների չեղյալ հայտարարումը փախստականների մասին համաձայնագրի մի մասին է, որը կնքվել էր Անկարայի և Բրյուսելի միջև մարտին: Թուրքիան պետք է իրականացնի Եվրամիության 72 պահանջները:
Անցած շաբաթ Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրոպական խորհրդարանին և Եվրոպայի խորհրդին չեղյալ հայտարարել սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև մայիսի վերջ հասցնի իրագործել ցանկի վերջին 5 պայմանները:
Խոսքը կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների, «Եվրոպոլի» հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացման, ԵՄ անդամ երկրների հետ դատական համագործակցության մասին է: Անկարան պետք է վերանայի նաև ահաբեկչության մասին օրենսդրությունը:
Եվրահանձնաժողովի դիրքորոշումը խիստ քննադատել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Անկարան չի փոխի իր հակաահաբեկչական օրենքները: Նա հայտարարել էր, որ իր երկիրը «գնալու է իր ճանապարհով»: