2016 թվականն ամենաշոգ տարին կդառնա մարդկության պատմության մեջ. NASA
NASA-ի կլիմայագիտության ստորաբաժանումը հրապարակել է արբանյակային դիտարկումների նոր տվյալները, որոնց համապատասխան անցած ամիսն ամենաշոգն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտարարել է Հոդարդի անվան Տիեզերական թռիչք ների կենտրոնի աշխատակից Հեւին Շմիդտը:
Ինչպես նշում է NASA-ն, անցած ամիսն այս կլիմայական անվանակարգում «հաղթել» է հսկայական տարբերությամբ. այս տարի ապրիլի միջին ջերմաստիճանները տիպական ցուցանիշները գերազանցել են Ցելսիուսի 1,1 աստիճանով, ինչը չի դիտվել 1951 թվականից ի վեր, երբ օդերեւութաբաններն սկսել են անցկացնել այդ դիտարկումները: Նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր 2010 թվականին, կազմել է 0,87 աստիճան նորմայից բարձր:
Հեւին Շմիդտն ասել է, որ այս ռեկորդը շարունակում է այս տարվա փետրվարից սկսված թրենդը, երբ ամսվա միջին ջերմաստիճաններն սկսել են նորման գերազանցել Ցելսիուսի 1-1,5 աստիճանով:
Այս միտումի շարունակումը գիտնականներին հարկադրում է խոսել «կլիմայական արտակարգ դրության մասին» եւ 99 տոկոսով երաշխավորում է, որ 2016 թվականն ամենաշոգ տարին կդառնա մարդկության պատմության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: