Բաժիններ՝

Քեյնը դարձավ Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուն

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ 2015-16 Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուն:

ԱՊԼ-ի 38 խաղերում 22-ամյա հարձակվողը խփել է 25 գոլ՝ առաջ անցնելով Սերխիո Ագուերոյից («Մանչեսթեր Սիթի», 24 գոլ) և Ջեյմի Վարդիից («Լեսթեր», 24 գոլ):

Այսպիսով, Հարի Քեյնը դարձավ առաջին անգլիացի ֆուտբոլիստը, ով 1999-2000թթ. մրցաշրջանից հետո, երբ դա հաջողվեց կատարել Կևին Ֆիլիպսին, նվաճեց Պրեմիեր լիգայի Ոսկե խաղակոշիկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս