Ինչպես ինքնուրույն անձնագրի լուսանկար պատրաստել. լավագույն հավելվածները
Շատերս ենք կանգնում խնդրի առաջ, երբ շատ շտապ պետք է անձնագրային լուսանկար, բայց ձեռքի տակ չկա հարմար նկար, իսկ լուսանկարչի մոտ գնալն էլ ժամանակի կորուստ է: Այս խնդիրը լուծելու համար Phonearena-ն առաջարկում է լավագույն անվճար հավելվածները, որոնց միջոցով մի քանի րոպեում կստանաք անձնագրային լուսանկար:
Passport Photo Booth
Հավելվածը կօգնի փոփոխությունների ենթարկել արդեն պատրաստված լուսանկարը: Կարող եք այն փոփոխել ձեզ անհրաժեշտ ձևով՝ փոփոխել չափսերը, ֆոնը, մաքրել թերությունները: Հավելվածի միջոցով կարող եք նաև կրել անձնագրային լուսանկար այլ, սովորական նկարներից:
Հավելվածը գործում է Android և iOS օպերացիոն համակարգերում:
My Passport Photos
Այս հավելվածը ևս անվճար է, սակայն պրոֆեսիոնալ աշխատանքի համար պետք է գնել որոշ վճարովի գործառույթներ:
Հավելվածի միջոցով հնարավոր է փոփոխել նկարի չափսերը, որակը, շտկել թերությունները:
Հավելվածը գործում է միայն iOS օպերացիոն համակարգում:
Passport Photo ID Studio
Այս հավելվածի առավեությունն այն է, որ հնարավոր է նկարը պատրաստելուց հետո անմիջապես տպել Google Cloud Print-ի կամ ցանկացած այլ տպիչի միջոցով:
Ծրագիրը թույլ է տալիս պատրաստել լուսանկարներ աշխարհի շատ երկրների չափանիշներով ID քարտի համար:
Հավելվածը հասանելի է Android-ով:
ID PhotoPrint
Այս հավելվածի ինտերֆեյսը փոքր-ինչ հին է, սակայն դրա շնորհիվ հեշտանում է աշխատանքը հավելվածում: Հավելվածի առավելությունն այն է, որ նրա մեջ խտացված են բոլոր այլ հավելվածների լավագույն գործառույթները:
Հավելվածը հասանելի է iOS-ում:
Սիրարփի Աղաբաբյան