Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ «Արսենալը» ձախողեց մրցաշրջանը». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփեց 2015-16 մրցաշրջանի արդյունքները: Լոնդոնյան ակումբն Անգլիայի առաջնությունում գրավեց 2-րդ տեղը:

«Մեզ մոտ թավ ֆինիշ ստացվեց: Մենք ավարտեցինք չեմպիոնատը 2-րդ տեղում, բայց դա այն չէ, ինչ մենք ուզում էինք մինչև մրցաշրջանի մեկնարկը: Հիմա մենք գիտենք՝ ինչպիսին պետք է լինի թիմի նպատակը հաջորդ մրցաշրջանում: 1 տարի առաջ մենք ավարտեցինք 3-րդ տեղում, հիմա՝ 2-րդ: Պետք է 1 քայլ էլ առաջ անել:

Չեմ կարծում, որ «Արսենալը» ձախողեց մրցաշրջանը: Սեփական հարկի տակ մենք մի քանի կարևոր միավորներ կորցրինք, որոնք պետք կգային մրցաշրջանի վերջում: Բացի այդ, մեզ մի քանի խաղերում չբավականացրեց բառացիորեն՝ 2-3 գոլ»,- Վենգերի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031