Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք մարզի Թթուջուր գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա ականանման առարկա է հայտնաբերել:
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանին շնորհել է սուրբ մեծ իշխան Դանիլ Մոսկվացու III աստիճանի շքանշան՝ Դուբրովկայում սուրբ Կիրիլի ու Մեթոդիոսի անվան տաճարի շինարարության հարցում ունեցած ավանդի համար: Այս մասին տեղեկանում ենք tashir.ru-ից:
Սիրելի՛ հայրենակիցներ, Որդուս՝ 5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչեւ այժմ պայքարում է ապրելու համար: 5.5 ամսվա հղիությունից հետո, երբ առողջական վիճակս կտրուկ վատացել էր, բժիշկները որոշում էին կայացրել հղիության արհեստական ընդհատում կատարել՝ գոնե իմ կյանքը փրկելու համար:
Միլիոնների շորթում և անձի առևանգում. ոստիկանները վնասազերծեցին կատարողին:
Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին այսօր կրկին այցելել է Օմբուդսմենի ներկայացուցիչը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Լեռնագոգ գյուղի երեք բնակիչներ՝ մայրը, դուստրը և որդին:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքի լրակազմեր են ստացել դիպուկահարների համար:
Ֆրանսիական Սեն Դենի շրջանը դարձյալ հայտնվել է իրավապահների ուշադրության ներքո: Ինչպես հայտնում է Europe 1-ը, այսօր առավոտյան տեղի մանկապարտեզներից մեկի մոտ շոկային հարձակում է տեղի ունեցել դաստիարակներից մեկի վրա:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի 9-դ փողոցի թիվ 9 տան պատուհանից երևում է, որ քաղաքացին ընկած է հատակին և չի արձագանքում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:
Սև ծովում թուրքական դրոշով նավը խոչընդոտել է «Չեռնոմորնեֆտեգազին» պատկանող հորտաման սարքավորումներ տեղափոխող նավերի աշխատանքին:
Թուրքիայում կարող է անցկացվել երկու հանրաքվե՝ մեկը նոր Սահմանադրության ընդունման հարցի վերաբերյալ, մյուսը՝ նախագահական կառավարման անցման մասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Habertürk-ին տված հարցազրույցում:
«Մի կողմից՝ մենք ցանկանում ենք կարգի բերել ընկերությունը, մյուս կողմից՝ հասկանում ենք, որ դա ռազմավարական ակտիվ է հանրապետության համար, որն ազդում է երկրում ներդրումային կլիմայի վրա: Վստահ եմ, որ մենք կարող ենք այն փոխել»:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պատերազմի դեպքում ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն առաջինն է գնալու առաջնագիծ:
«Դեռ պետք է փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, ինչը փոքր աշխատանք չէ, իսկ այդ օրենքից շատ բան է կախված: Այնպիսի իրավիճակում ենք, երբ նոր Սահմանադրությունն ընդունվել է, բայց դեռ հինն է գործում, կա նախագահական ինստիտուտը, բայց այն արդեն անհետացման եզրին է՝ որպես իշխանության կենտրոն: 2017թ. մայիսից մինչև 2018թ. փետրվար մենք կունենանք նորընտիր խորհրդարան, իսկ նախագահը հնի նման կղեկավարի: Շատ հավանական է, որ խորհրդարանում մեծամասնություն կկազմեն ՀՀԿ-ականները, բայց տեխնիկապես դա կլինի փոխանցում՝ մեկից մյուսին: Քաղաքական անցումը միշտ հետաքրքիր է. միշտ կոնֆլիկտներ են առաջանում տարբեր խմբերի ներսում»:
Հատուկ հանձնաժողովը, որը Եգիպտոսի իշխանություններն ստեղծել էին Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու նպատակով, ապացույցներ չի հայտնաբերել, որոնք կարող էին հաստատել ահաբեկչության վարկածը ինքնաթիռում, հայտնում է BBC-ն:
Հաստատված ժամանակացույցի համապատասխան՝ Արցախում դեկտեմբերի 9-ին ավարտվել են մարդահամարի աշխատանքները։
Թբիլիսիի կենդանաբանական այգում հրդեհ է ծագել, որն ընդգրկել է կենդանաբանական այգու 80 խորանարդ մետրը, որտեղ պահվել է մեծ քանակությամբ խոտ, լրագրողներին հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից:
Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրն այս անգամ ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ, ազգությամբ հայ Աբրահամ Ռուսսոն է:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բանավան թաղամասում (Զոդ) այրվում է տնակ:
Թուքմենստան այցի շրջանակում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի նախագահի ադմինիստրացիային:
Տեղի ունեցան London Chess Classic շախմատային մրցաշարի եզրափակիչ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, իսկ Մագնուս Կարլսենը հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին և Անիշ Գիրիի ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ կխաղա թայ-բրեյքում, որն էլ կորոշի մրցաշարի հաղթողին:
Տնտեսագետ Վահանգն Խաչատրյանն այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե տնտեսական առումով ի՞նչ կարող է տալ Հայաստանին ռուս-թուրքական հարաբերությունների վատացումը, ասաց, որ դա բացասական ազդեցություն կունենա այն առումով, որ Թուրքիայից 250-270 մլն դոլարի ապրանք ենք ներմուծում.:
Դեկտեմբեր 7-ին Բաքվի կառավարական տեղեկատվական ռեսուրսները տարածել էին Պետդումայի անդամ Նարիշկինին հասցեագրված բողոքարկման տեքստ, որը վերաբերում էր Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի «իրավունքների ոտնահարմանը»:
Երեկ կայացած Ֆրանսիայի շրջանային ընտրությունների երկրորդ փուլում ձայների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ հաղթանակ են տարել Հանրապետականները՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորությամբ:
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Շարուրի փողոցի թիվ 12 հասցեի մոտ անձը չպարզված մոտ 65 տարեկան տղամարդու ավտովրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը եռօրյա արձակուրդ է վերցրել իր հաշվին և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում է «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության համագումարին, որը տեղի է ունենում Կառլսռուե քաղաքում:
Խոշոր հրդեհ է բռնկվել ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի հյուսիս-արևմուտքում գնացքի ու բեռնատարի բախվելու հետևանքով, հայտնում է LifeNews-ը: