Թուրքական նավը խոչընդոտել է Սև ծովում ռուսական նավերի աշխատանքին
Սև ծովում թուրքական դրոշով նավը խոչընդոտել է «Չեռնոմորնեֆտեգազին» պատկանող հորտաման սարքավորումներ տեղափոխող նավերի աշխատանքին:
«Նավերի քարավանի շարժման ճանապարհին հայտնվել է առևտրային նավ՝ թուրքական դրոշով: Գործելով ծովում նավերի բախման նախազգուշացման ու նավագնացության համընդհանուր նորմերի միջազգային կանոնների խախտմամբ՝ թուրքական նավը ճանապարհը չի զիջել քարավանին, որը ընթանում էր խաչաձև կուրսով ու ձեռնարկել է կանգ առնելու փորձ, ինչով ակնհայտորեն ստեղծել է վթարային իրավիճակ»,-TASS-ը մեջբերել է ընկերության հայտարարությունը:
Դեպքը հարթել օգնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայություն իրականացնող մոտորանավակն ու Սևծովյան հրթիռային մոտորանավակը: Նրանց միջամտությունից հետո թուրքական դրոշով նավը փոխել է ուղղությունը:
Ներկայում երկու հորատման սարքերը գտնվում են Ռուսաստանի տարածքային ջրերում: