
Քաղաքացին արգելափակվել է վերելակում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1953 թ. ծնված Լ. Տ.-ին դուրս են բերել վերելակից: