«Դավթյան» ոսկերչական ընկերության տաղավարում այս անգամ ներկայացված էր հիմնականում մանկական ոսկյա զարդերի լայն տեսականի: «Ունենք նաև մեծահասակների համար նախատեսված զարդեր: Ամբողջ տեսականին ինքնատիպ է ու չկրկնվող»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընկերության մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Դեկտեմբերի 8-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական զինուժը տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Վրաստանի ու Ուկրաինայի համար այցագրի (վիզային) ռեժիմի ազատականացման հարցը քննարկման չի դրվի ԵՄ-ի ԱԳՆ երկրների խորհրդում դեկտեմբերի 14-ին, լրագրողներին հայտնել է ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, տեղեկացնում է Sputnik-ը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը աշխատանքային այցով եղավ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, ծանոթացավ Հայաստանի հարավում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 26/29 ընտարտեղամասում հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու դեպքի առթիվ։
Իրանը դուրս է բերում Սիրիայից Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) էլիտար ստորաբաժանումները չափազանց մեծ կորուստների պատճառով, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը «չափազանց անհանգստացած» է Լիբիայում ԴԱԻՇ-ի ու մյուս ծայրահեղական խմբավորումների արագ աճից ու դիտարկում է միջամտելու հնարավորությունը՝ սպառնալիքի ոչնչացման նպատակով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Դեկտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է, որ 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում կմեկնարկի բանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը:
Ամերիկացի ոսկերիչը հայտարարել է ոստիկանությունում, որ Նյու Յորքում գտնվող իր խանութից հափշտակվել են 5-10 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ, հայտնում է Reuters-ը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 08.43-ին Վանաձորի ԲԿ հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. դեկտեմբերի 11-ին ժամը 22.40-ի սահմաններում թունավորման նախանշաններով իրենց մոտ է հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 շենքի բնակիչ` 1980 թ. ծնված Մ. Գ.-ը:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Մի հրամանատարն էլ առհասարակ ղեկավարում էր գործողությունը դիմացից գնալով, մնացյալին ետև թողած… Ու նման բազում օրինակներ կան , ինչե՞ր եք խոսում , ո՞նց կարելի է։
Այսօր «Երևան Էքսպո» ցուցասրահում (Մերգելյան ինստիտուտի տարածքում) տեղի ունեցավ «EXPO BEAUTY 2015» 11-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությունը:
Թուրքիայի արևելքում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 ուսանող, ևս 6 մարդ տուժել է, հայտնում է Dogan գործակալությունը:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի բնակիչ` 1998 թ. ծնված Տ. Ղ.-ը:
Եվրոպական երկրների տնտեսական պատվիրակությունները տասնամյա դադարից հետո այցելել են Իրան, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Լիտվայի երկաթուղային ճանապարհներ» պետական ընկերությունը փակել է Վիլնյուս-Մոսկվա-Վիլնյուս ուղևորատար երթուղին: Այսօր Մոսկվա է ժամանել վերջին լիտվական գնացքը, հայտնում է kp.ru-ն:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղացնել պայքարը ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ:
Հաջորդ տարվա հունվարից Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերություններում օպտիմալացման գործընթաց Է սպասվում, որի հետևանքով բազմաթիվ աշխատողներ կարող են ազատվել աշխատանքից։ Թե որքան մարդ կմնա գործազուրկ, հայտնի չէ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում Ռուսաստանին ու Թուրքիային կատարել փոխզիջումներ, անել «թեկուզ կես քայլ միմյանց ընդառաջ գալու համար» ու վերականգնել նախկին բարիդրացիական հարաբերությունները, որ ունեցել են երկրները:
Մեր իշխանական աղբյուրը, որը մի քանի տեղամաս հանրաքվեի օրը պահել էր իր «կանտրոլի» տակ, «բողոքեց» ընդդիմությունից։ Ասաց, որ իրենք անակնկալի են եկել այս անգամ դիմադրության չափ ու ձեւից, եւ «խաղեր տալը» նախորդ անգամների նման հեշտ չի եղել:
Ստամբուլում անհայտ անձինք զինված հարձակում են գործել ոստիկանների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է երկու ոստիկան, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հայաստանի քաղաքական կյանքը թեւակոխել է նախընտրական փուլ: Թեեւ պաշտոնապես այդ մեկնարկին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, սակայն կասկածից վեր է, որ ներքաղաքական տրամաբանությունը արդեն այդ ընթացքի մեջ է:
Միայն ավանակն է, որ միշտ, անկախ որեւէ հանգամանքներից, մնում է միեւնույն կարծիքի: Այնպես որ՝ «բռնացնել» մարդուն, թե` այն ժամանակ դու այնպես էիր մտածում կամ գործում, իսկ հիմա` այսպես, բանավեճի լավագույն ձեւը չի:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդա
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել 12 մլն 640 հազար քվեաթերթիկ։
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սնխի» կոչվող առվի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նվազագույնը 4 մարդ է վիրավորվել ամերիկյան Պիստբուրգ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժածների թվում կա երկու երեխա, հայտնում է CBS Pittsburgh հեռուստաալիքը:
Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նկարահանված աղմկահարույց ֆիլմը ցուցադրելու «դաբրո» է ստացել։