
Արտաշատում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 13-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բանավան թաղամասում (Զոդ) այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բանավանի (Ոսկու Կորզման Ֆաբրիկա) 2-րդ փողոցում գտնվող փայտյա տնակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.20-ին, մարվել` 00.53-ին: Այրվել է փայտյա տնակն ամբողջությամբ (60 քմ):