Փոքրիկ Հայկի մոր բաց նամակը
Ներկայացնում ենք 5-ամյա Հայկ Ներսեսյանի մոր բաց նամակը՝ բոլորին.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Որդուս՝ 5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչեւ այժմ պայքարում է ապրելու համար: 5.5 ամսվա հղիությունից հետո, երբ առողջական վիճակս կտրուկ վատացել էր, բժիշկները որոշում էին կայացրել հղիության արհեստական ընդհատում կատարել՝ գոնե իմ կյանքը փրկելու համար:
Իմ մոտ էկլամպսիա էր, ճնշումս բարձրացել էր, այտուցվել էի, աչքերիս տեսողությունը կորել էր: Եվ պետք է արագ հղիության ընդհատում անեին, որ իմ կյանքը փրկեին: Քանի որ պտուղը մեծ էր, արհեստական ընդհատումն արեցին կեսարյան եղանակով: Պտուղը հանել գցել էին մի կողմ ու հանկարծ այդ 5.5 ամսականը լաց եղավ:
Բոլորն ապշել էին։ Փոքրիկին անմիջապես տեղափոխում են Վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները օրեր շարունակ ինձ համոզում են, որ հրաժարվի երեխայից, որովհետև անհնար է, որ 600 գ քաշով, 5.5 ամսվա հղիության արդյունքում ծնված երեխան ապրի: Ես չեմ համաձայնվում: Հայկն ապրում է:
Ծնված օրից մինչեւ օրս նա համապատասխան ֆիզիոթերապևտիկ կուրսեր է անցնում: Շատ խնդիրներ արդեն հաղթահարվել են այս տարիների ընթացքում: Այժմ կարևորագույն խնդիրը մնում է կոնքազդրային մասի վիրահատության հարցը, որը հնարավոր է իրականացնել Գերմանիայում: Վիրահատությունը նշանակված է 2016թ. մարտի 2-ին: Վիրահատության արժեքը 60.000 Եվրո է: Արդեն իսկ կլինիկայի հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 20.000 եվրո: Դիմում եմ բարի մարդկանց օգնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ VTB բանկում հաշվեհամար է բացվել իմ՝
Պայծառ Ներսեսյանիս անունով. 16046032978404 /դրամ/, 16046032978405 /դոլար/, 16046032978406 /եվրո/, 16046032978407 /ռուբլի/, ArCa քարտի համարն է՝ 6769307100031522: Գումարը կարելի է փոխանցել նաև Indiegogo կայքի միջոցով՝ https://www.indiegogo.com/projects/take-my-…-help-me-walk#/ Աջակցել կամ մանրամասներին ծանոթանալ ցանկացողները կարող են զանգահարել Պայծառ Ներսեսյանին՝ +37493 58 66 21 հեռախոսահամարով»: