Բաժիններ՝

Եգիպտոսը A321-ում ահաբեկչության ապացույցներ չի հայտնաբերել

Հատուկ հանձնաժողովը, որը Եգիպտոսի իշխանություններն ստեղծել էին Սինայի թերակղզում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննելու նպատակով, ապացույցներ չի հայտնաբերել, որոնք կարող էին հաստատել ահաբեկչության վարկածը ինքնաթիռում, հայտնում է BBC-ն:

Հանդես գալով տեղի հեռուստատեսությամբ, հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ իրենց չի հաջողվել ապացույցներ ստանալ հօգուտ այն վարկածի, թե ինքնաթիռին կողմնակի մատչում է տեղի ունեցել:

Ռուսական կողմն ավելի վաղ տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն: Նմանատիպ տեսակետի են հակված նաև բազմաթիվ արևմտյան պետություններ: ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հայտարարել են, թե իրենք են պայթեցրել ինքնաթիռը:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերության ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ, հոկտեմբերի 31-ին կործանվել է Սինայի թերակղզում:

Ինքնաթիռում գտնվող 224 մարդիկ զոհվել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս