Բաժիններ՝

Էրդողանը հայտարարել է երկրում երկու հանրաքվե անցկացնելու մասին

Թուրքիայում կարող է անցկացվել երկու հանրաքվե՝ մեկը նոր Սահմանադրության ընդունման հարցի վերաբերյալ, մյուսը՝ նախագահական կառավարման անցման մասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Habertürk-ին տված հարցազրույցում:

Էրդողանն այսօրվա դրությամբ նոր Սահմանադրության ընդունումն ու կառավարման նախագահական մոդելին անցումը առավել կարևոր է համարում Թուրքիայի համար:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայում խորհրդարանական կառավարման կարգը չի համապատասխանում պետության շահերին:

2011թ. հոկտեմբերին Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայիս նախագահ Էրդողանը նամակ էր գրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» ու «Ազգային շարժում» կուսակցություններին՝ կոչ անելով մասնակցել նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ բանակցություններին:

Էրդողանն ավելի վաղ նշել էր, որ երկրի խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի դեպքում Թուրքիայում հարց կբարձրացվի նոր Սահմանադրության ընդունման մասին:
Թուրքիայի ընդդիմությունը դեմ է նոր Սահմանադրության ընդունմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031