Ազգությամբ հայ Արտեմն ամուսնացել է ադրբեջանցի Լեյլայի հետ. Համացանցում տեղադրվել է նրանց հարսանեկան արարողության հատվածները ցուցադրող տեսանյութը, ինչից հետո այն լուրջ քննադատության է արժանացել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եմենի հարցով հատուկ դեսպանորդ Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը հայտարարել է երկրում կրակի դադարեցման մասին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ժնևում ՄԱԿ-ի բաժնի մամլո քարտուղար Ահմադ Ֆաուզիին:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունը քննարկում է երկրում խոզի գրիպի դեմ զանգվածային վակցինացիայի իրականացման հարցը: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը` հավելելով, որ այս պահի դրությամբ հստակ որոշում չկա` ծրագիրն իրականություն կդառնա՞, թե՞ ոչ:
2015թ. 11 ամսում Եվրամիության արտաքին սահմաններն անօրինական կերպով հատել է 1,55 մլն մարդ, ասվում է ԵՄ սահմանների պահպանության Frontex գործակալության հաղորդագրության մեջ:
Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում քաղաքացին դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ զինված ու դիմակավորված հանցագործը ներս է մտել Բաշինջաղյան 65 տուն և զենքի սպառնալիքով ներսում բռնություն է գործադրում տան անդամների նկատմամբ:
Դեկտե,բերի 15-ին, ժամը 11.00-ին տեղեկատվություն է ստացվել , որ թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի ԲԿ է տեղափոխվել Ծաղկահովիտ գյուղի Շմավոն Ղազարյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1977 թ. ծնված Հ. Պ.-ը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Բարսելոնի դատարանը իսպանացի ճանաչված օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեին մեղավոր է ճանաչել խարդախության ու հարկերը չվճարելու մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը:
Դեկտեմբերի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Երկուշաբթի Բրյուսելում վերսկսվել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Սկսվել են տնտեսական ու ֆինանսական քաղաքականության մասին թիվ 17 տեխնիկական կետի քննարկումները, հայտնում է euronews.com-ը:
Դեկտեմբերի 6-ի հանրաքվեն՝ իր բոլոր բացասական միջադեպերով, անօրինականություններով, խայտառակ կեղծիքներով հանդերձ, ունեցավ նաև մի լուսավոր կետ, որն այլ չափողականության դեպքում գուցե իր նշանակությամբ շատ ավելին է, քան բոլոր ընտրակեղծիքներինը՝ միասին վերցրած:
Ադրբեջանն ու Վրաստանը մոտ ապագայում Չինաստանում կկատարեն տարածաշրջանի տրանզիտային հնարավորությունների շնորհանդեսը, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևին:
Անչափահասների ղումարբազությունն էլ հասել է աննախադեպ մակարդակի` խաղադրույք են կատարում գրեթե բոլոր նրանք, ում բոյը հասնում է փողոցների տերմինալներին:
«Արդարադատության նոր նախարարը փորձում է ինչ-որ բաներ կորզել մեր նախորդ ասածներից, ինչ-որ բալային համակարգ են ներմուծում, բայց դա մեզ հետ չեն քննարկում, այսինքն՝ դա նույնն է, որ հաշմանդամության խնդիր ունեցողների համար թեքահարթակ են սարքում այն դեպքում, երբ ոչ մի տրանսպորտային միջոց հարմարեցված չէ նրանց համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանը՝ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը բալային համակարգ է ներմուծել, ըստ որի՝ 600 բալ յուրաքանչյուր վարորդին կտրվի:
Թուրք պատգամավոր Էրեն Էրդեմը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Թուրքիայի միջոցով ստացել են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները թունավոր զարին տեսակի նյութի արտադրման համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը խորհրդատվություն է անցկացրել պաշտպանության նախարարության, Պետդեպի, հետախուզական ծառայությունների ու ազգային անվտանգության մարմինների հետ՝ ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում ու Իրաքում պայքարի ռազմավարություն մշակելու համար: Խորհրդակցությունից հետո Օբաման հանդես է եկել լրագրողների առաջ, հայտնում է euronews.com-ը:
Սահմանին զոհված Կարենը քիք-բոքսինգի Հայաստանի բազմակի չեմպիոն էր:
Շենքում բնակվող 6 ընտանիքների նրկայացուցիչների հետ կայացած հանդիպումների և քննարկումների արդյունքում բոլոր բնակիչներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում:
«Առաջին ամսում զգացվում էր, որ հանրապետության առաջին դեմքի հանձնարարականն ինչ-որ հետք է թողել, բայց գնալով՝ նորից ավելանում են նվազ խախտումները, որոնք իրականում դեռ օրենքի ձևակերպում չունեն, եթե, օրինակ՝ գիծ տրորելը նվազ խախտում է, ապա էլ ինչո՞ւ են շարունակում 5000-ական դրամներով տուգանել ոչ վթարային իրավիճակ ստեղծելու համար»,- այսօրվա ասուլիսին ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը:
Դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռեհիմլի Նիհաթ Իլթիֆաթ օղլուն (Rəhimli Nihad İltifat oğlu):
Հնդկաստանի Մադխյան-Պրադեշ նահանգում 15 մարդ է զոհվել ուղևորատար ավտոբուսի՝ կամրջից գետն ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ի սահմաններում «ՈՒԱԶ 3303» մակնիշի ավտոմեքենան Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 49 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Հրանուշ Բոզոյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան», այնուհետև՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
1 տարում Հյուսիսային Կովկասում հաջողվել է ոչնչացնել 156 զինյալի, ներառյալ՝ խմբերի 36 ղեկավարների: Այս մասին Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է Lenta.ru-ն:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004 թ.-ին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց գործերը։
Մենք ապրում ենք համակարգում ու աշխարհում, որտեղ ընտանիքը փլուզվում է: Որպես ամեն ինչի հիմք՝ այն դադարում է գոյություն ունենալ: Ու ինչ էլ տեղի ունենա աշխարհում գլոբալիզացիայի տեսակետից, մեզ սպասվում է գլոբալ աշխարհը՝ տեղական մտածողությամբ։ Չի կարելի զբաղվել բիզնեսով ու պոզիտիվ շարժումով, եթե դուք լավ բաների չեք հավատում։
Հարյուրավոր մարդիկ, որոնք ապաստան են հայցել Նորվեգիայում, իրենց իրենց բջջայիններում ունեցել են մահապատիժների տեսարաններով լուսանկարներ ու տեսագրություններ, հայտնում է նորվեգական Nettavisen.no լրատվական պորտալը: