Բաժիններ՝

Վրաստանի ու Թուրքիայի նախագահները քննարկել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի նախագծի արագացման հարցերը

Թուքմենստան այցի շրջանակում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի նախագահի ադմինիստրացիային:

Հանդիպմանը երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, թեմաներ՝ կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի նախագծի արագացման, Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի գործարկման, կասպյան էներգակիրների հնարավոր փոխադրման հետ:

Վրաստանի նախագահի ադմինիստրացիայի տեղեկությամբ՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031