
Վրաերթի ենթարկված 57-ամյա տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Շարուրի փողոցի թիվ 12 հասցեի մոտ անձը չպարզված մոտ 65 տարեկան տղամարդու ավտովրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու մասին:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ տուժողը ժամը 04.30-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տղամարդու ինքնությունը պարզվել է՝ 1958 թ. ծնված Գագիկ Խաչատրյան:
Կատարվում է նախաքննություն: