Բաժիններ՝

Օրեգոնում գնացքի ու բեռնատարի բախվելու հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել

Խոշոր հրդեհ է բռնկվել ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի հյուսիս-արևմուտքում գնացքի ու բեռնատարի բախվելու հետևանքով, հայտնում է LifeNews-ը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ այրվել է 6 երկաթուղային վագոն:
Հրդեհը դեռ չի հաջողվում մարել: Իրավիճակը բարդանում է նրանով, որ հրդեհի հետևանքով սկսել են պայթել վառելիքով լի տարաները, ու փրկարարները մտավախություն ունեն, որ կարող են հաջորդել նոր պայթյուններ:

Տեղեկություններ կան զոհերի մասին: Ինչպես հայտնել են իրավապահները, վթարի հետևանքով մահացել է բեռնատարի վարորդը:

Հրշեջները դիմել են տեղացիներին՝ կոչ անելով դուրս չգալ տներից ու չբացել պատուհանները, քանի որ թունավոր ծուխը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031