Բաժիններ՝

Ազգայնականները պարտվել են Ֆրանսիայի շրջանային ընտրություններում

Երեկ կայացած Ֆրանսիայի շրջանային ընտրությունների երկրորդ փուլում ձայների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ հաղթանակ են տարել Հանրապետականները՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կայքին:

Ընդհանուր առմամբ՝ Հանրապետականները ընտրություններում ստացել է ձայների 40,63 տոկոսը, Ֆրանսուա Օլանդի Սոցիալիստական կուսակցությունը՝ 29,14 տոկոսը:
Մարին Լե Պենի «Ազգային ճակատ» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 27,36 տոկոսը: Հանրապետականները հաղթանակ են տարել 13 շրջաններից 7-ում, սոցիալիստները՝ 5-ում: Կորսիկայում ընտրողները քվեարկել են տեղի ազգայնականների օգտին:

Անձամբ Լե Պենն արդեն ընդունել է իր պարտությունը՝ միաժամանակ հայտարարելով, որ «Ազգային ճակատը» եռապատկել է իր ներկայացուցիչների թիվը շրջանային խորհրդարաններում ու կդառնա գլխավոր ընդդիմադիր ուժը:

«Մեզ ոչինչ չի կանգնեցնի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ շրջանային ընտրությունների առաջին փուլում Մարին Լե Պենի կուսակցությունը հաղթանակում էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս