Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «ԻՍՏԻԳԼԱԼ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի առողջապահության նախարար Ջիլ Հեննեսին հայտարարել է նոր՝ վերջին երկու օրում արդեն երկրորդ՝ Զիկա վիրուսով վարակման դեպքի մասին, հայտնում է TASS-ը:
Այսօր ժամը 17.00-ին նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տեղի կունենա ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը:
Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է սննդի ոլորտում արտակարգ դրության մասին՝ կապված երկրում դրա բացակայության հետ, հայտնում է RIA Novosti-ն:
«Ռեալ Սոլթ Լեյքը» ընկերական խաղում 0:1 հաշվով պարտվել է «Պորտլենդին»: Առաջին խաղակեսում «Ռեալ Սոլթ Լեյքի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտնվել է ծեծկռտուքի կիզակետում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Փետրվարի 8-9-ը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վիրավորման դեպքեր, որոնց մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: Հայտնաբերված երկու դեպքում էլ զինծառայողները վիրավորվել են առաջնագծում, մարտական գործողության ժամանակ:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ն արդեն քիմիական զենք է կիրառել, ինչպես նաև ունի հնարավորություն ստեղծել քլորի ու զարինի ոչ մեծ քանակություն, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ:
Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի հանդիպման արդյունքում համաձայնեցվել է հայտարարության տեքստը: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, երկրում զինված գործողությունների դադարեցումը կսկսվի մեկ շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հաստատումից հետո:
ՀՅԴ-ն, պորտֆելներ վերցնելով, ցանկանում է մասնակցել ՀՀԿ-ի հետ երկրի թալանին ու միջոցներ կուտակել 2017 թվականին Աժ-ում տեղեր ձեռք բերելու խնդիրը լուծելու համար: Համագործակցության այն խաղերը, որ անընդհատ քաղաքական դաշտում այս երկու կուսակցությունները տալիս են, արդեն դուրս է եկել լուրջ վերաբերմունքի դաշտից:
Եթե վերցնում եք ԿԳ-ն, տարածքային կառավարման եւ էկոնոմիկայի նախարարների պաշտոնները, եւ, ասենք, Արմեն Աշոտյանին փոխարինում է Լեւոն Մկրտչյանը, դա հենց անձերի փոփոխություն չէ՞, համակարգային փոփոխությունները դրա ո՞րն է, դուք ձե՞ր ծրագիրն եք այդտեղ իրականացնելու, թե՞ ՀՀԿ-ի:
Ես ափսոսում եմ, պարոն Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին ու դիմացինին լսելու, լսածի մեջ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան արագ ընկալելու, կիրառելու, ստեղծագործելու ունակություններով երիտասարդ և աշխատասեր նախարար էր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, ինչպես նաև` տեղ-տեղ մերկասառույց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դուք արվեստի այն վաստակաշատ գործիչներից եք, ում շնորհիվ ժամանակակից հայ մշակույթը շարունակում է ներկայանալի մնալ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս: Տասնամյակների Ձեր ներդրումը պարարվեստում թե՛ որպես մենապարող, թե՛ որպես պարուսույց` արվեստագետի յուրօրինակ ձեռագրի դրսեւորումն է բազում բեմադրությունների, ներկայացումների ու այն սերունդների միջոցով, որոնց փոխանցում եք Ձեր փորձն ու գիտելիքները:
Սպասվում է, որ այսօր իշխանության եւ ՀՅԴ-ի միջեւ պետք է ստորագրվի համագործակցության մասին համաձայնագիրը, որով ՀՅԴ-ն պետք է ստանձնի որոշ ոլորտների եւ մարզերի պատասխանատվությունը, ինչը նշանակում է, որ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ պետք է նշանակվեն նախարարներ, իսկ որոշները՝ մարզպետներ:
Հանրապետության տարածքում փետրվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երբ արդեն տեղեկություն տարածվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնանկության մասին, Զարուհի Փոստանջյանն անձամբ զանգել է Աշոտյանին և սրտացավորեն նշել, թե նրան աշխատանքից ազատելն անարդար է, և ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի պաշտպանի ՀՀԿ-ականի «շահերը»։
Ոչ մի քաղաքական ուժ Արագածոտնի մարզում չի կարող այնքան գործ անել, որքան արել է Հանրապետական կուսակցությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է մարզպետ Սարգիս Սահակյանը` պատասխանելով ՀՅԴ-ի այն հայտարարությանը, որ կոալիցիա են կազմում՝ երկրում ստեղծված ծանր վիճակը իշխանության ներսից փոխելու նպատակով:
«Արժեքը կարելի է գնահատել 1,5 միլիոն դոլարի սահմաններում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Rough and Polished ճյուղային վերլուծական գործակալության փորձագետ Սերգեյ Գորյաինովը:
Փետրվարի 8-ին Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի դիմաց, անհայտ անձինք ավազակային հարձակում էին գործել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրեն, 34-ամյա Ալեքսեյ Ալեքսանյանի վրա: Աշտարակի խճուղում՝ «Կարմիր խաչի» գրասենյակի հարեւանությամբ, վրացական պետհամարանիշներով արծաթափայլ «Օպել-Աստրա» ավտոմեքենան, լուսարձակներով ազդանշան տալով, կանգնեցրել է գործարարի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենան:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս սելֆիներ անելը, քանի որ դրանք փոխարինում են մարդկային մյուս շփումներին, ինչպես, օրինակ՝ ձեռքսեղմմանը:
«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 12-ին ժամը 17:00-ին՝ Երեւանի Հյուսիսային ավտոկայանի հարեւանությամբ գտնվող «Մուշ» սգո սրահում: Վերջին հրաժեշտը՝ փետրվարի 13-ին՝ 13:00-ին, նույնպես «Մուշ» սգո սրահից:
Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որեւէ ստույգ տեղեկություն չկա եւ շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն: Այդուհանդերձ, Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում արդեն որոշակի կրքեր են բորբոքվում: Մեր աղբյուրների պնդմամբ, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որեւէ վերահսկողություն ունենան:
Նախարարական և մարզպետական պաշտոններին զուգահեռ, ՀՅԴ-ին նաև փոխնախարարների պաշտոններ կտան։ Խոսվում է 6 աթոռի մասին։
Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով: Երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում։
Փետրվարի 12-ին, ժամը 01.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին` «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ակումբի գլխավոր տնօրենի ձեռքը դողացել է: Պերեսը դժգոհ է եղել ֆրանսիացու աշխատանքից և հանձնարարել է ակումբի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին նախապատրաստել Զիդանի հեռացումը: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Ռեալի» նախագահին դուր չի եկել «Կաստիլիայի» ձանձրալի ֆուտբոլը, բայց Սանչեսն ասել է, որ չի համարձակվի հեռացնել Զիդանին:
«Կրիշտիանուի և Մեսսիի միջև ես ընտրում եմ Կրիշտիանուին, որովհետև նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Մեսսին նրա հակապատկերն է, բայց նրանց մրցակցությունը հիասքանչ է, և դա այն է, ինչ մարդիկ ուզում են տեսնել ֆուտբոլում: Ռոնալդուն կարող է կտրուկ ինչ-որ բան ասել, բայց նա լավ մարդու սիրտ ունի: